Kentron Channel

Kentron Channel

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին

Հեռուստաընկերության եթերը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում: Մի քանի գեոստացիոնար արբանյակների միջոցով եթեր է հեռարձակվում Ասիայից մինչև Ամերիկա, Եվրոպայից Աֆրիկա` սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, օպերատիվ և բազմակողմանի լրատվությունը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելու նպատակով: Հեռուստաընկերությունն ունի հարուստ տեսադարան, արխիվային տեսանյութեր: Նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության են: Հեռուստաընկերությունն ունի տեխնիկապես հագեցած կրկնօրինակման և հնչյունավորման ստուդիաներ, իսկ շարժական հեռուստակայանը, բացի հրատապություն պահանջող քաղաքական, հասարակական իրադարձություններից, նկարահանում և ցուցադրում է բազմաթիվ այլ խոշոր միջոցառումներ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ներկայացնում է հաղորդումներ՝ հասարակության բոլոր շերտերի, տարիքային ու սոցիալական խմբերի, ինչպես նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար:

Бейне
KZhead